Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, և ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին,, օրենքներով. համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է` 1. 2021 թվականի համար Արտաշատ համայնքում սահմանել տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: |