Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /ծածկագիր՝ 03001SLNJMRQ/ ՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Օգոստոսի 23 փողոց 62/6 և 62/3 հասցեներում գտնվող, Անդրանիկ Մինասյանին պատկանող անշարժ գույքերը միավորել որպես մեկ գույքային միավոր և տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք, Արտաշատ քաղաք, Օգոստոսի 23-ի փողոց, 62/3 շինություն։
2․Միավորված անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ա․ Մինասյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151407 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։