Հիմք ընդունելով Արտաշատ համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման կարևորությունը, համայնքապետարանի ենթակայության մարզադպրոցներում և սպորտային խմբակներում սպորտաձևերի զարգացման դրական միտումները, ցուցաբերած բարձր արդյունքները, հաշվի առնելով սպորտային կազմակերպությունների մարզիչների և ղեկավար անձնակազմի կատարած աշխատանքները ըստ արժանվույնս գնահատելու կարևորությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1․ Սահմանել՝ Արտաշատ համայնքի սպորտի ոլորտի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /այսուհետ՝ կազմակերպություն/ և համայնքային բյուժեից ֆինանսավորվող մարզական խմբակների /այսուհետ՝ մարզական խմբակ/ աշխատողների պաշտոնային դրույքաչափերին սահմանվող ամսական լրավճարները՝ համաձայն հավելվածի։
2․ Համայնքի ղեկավարին վերապահել իրավասություն՝ կազմակերպությունների և մարզական խմբակների աշխատողների համար սահմանել համապատասխան լրավճարներ՝ սույն որոշմամբ սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան։
3․ Սույն որշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 1-ից։