Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42 կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Համաձայնել Արտաշատ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի գերեզմանատունն ընդլայնելու նպատակով՝ ձեռք բերելու քաղաքացի Կարապետ Եփրեմի Մովսիսյանին /ծնվ․03․04․1996թ/ սեփականության իրավունքով պատկանող, Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի Բաղրամյան փողոց 12/1 հասցեում գտնվող՝ 03-021-0008-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,129 հա մակերեսով հողամասը։
2․Հողամասի ձեռք բերման համար վճարվող գումարը կազմում է 1575090 /մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունհինգ հազար իննսունհինգ / ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 100%-ի չափով։
3․Հողամասի ձեռք բերման հետ կապված ծախսերը կատարվելու են համայնքապետարանի միջոցներով։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |