Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1893-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2024 թվականի N 1893-Ա

ԱՐՏՈՒՇ ԱԲՐԱՀԱՄԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 12.022024 թվականին կազմված արձանագրությունը՝ պարզվել է

  1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

Արտուշ Աբրահամի Գևորգյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գ․ Մրգավետ, Ժ Մելքոնյան փ 8) կողմից Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Մենդելեևի փ 43 հասցեում թույլ է տրվել արարք, որը բնորոշվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1542-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 13.032024 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ զեկուցագրի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154․2-րդ հոդվածի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 19․03․2024 թ․ Արտուշ Գևորգյանին ուղարկված ծանուցումը վերադարձվել է համայնքապետարան՝ <<Չի պահանջել>> նշումով։ Այնուհետև կրկին ծանուցագիր է ուղարկվել Արտուշ Գևորգյանին և միաժամանակ ծանուցագիրը հրապարակվել է ՀՀ ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում։ 12042024, ժամը 11։00-ին կրկին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով, պատշաճ ծանուցված  Արտուշ Գևորգյանը չի ներկայացել։

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

  Արտուշ Գևորգյանն Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Մենդելեևի փ 43 հասցեում հասցեում գտնվող 03-059-0228-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ շինությունը, շահագործել է առանց շահագործման թույլտվության ձևակերպման, որպիսի պարագայում կատարել է իրավախախտում, որը բնորոշվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1542-րդ հոդվածների հատկանիշներով։

   Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի ապրիլի 12-ին Արտաշատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է Արտուշ Գևորգյանը, ծանուցումը ուղարկվել է փոստային առաքանիով, որը վերջինս ստացել, ստորագրել է։ Արտուշ Գևորգյանը չի ներկայացել վարչական վարույթի շրջանակներում հրավիրված լսմանը, չի ներկայացրել բացատրություններ, առարկություններ և/կամ միջնորդություններ։ 

 2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.  

  Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

 Նույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այն է՝ «Հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այն է՝ <<1.Շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով>>։

  Այսպես`  Արտուշ Գևորգյանն Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Մենդելեևի փ 43 հասցեում գտնվող 03-059-0228-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ հողամասը և դրանով ծանրաբեռնված շինությունը, պետական գրանցման համապատասխան նպատակային և գործառնական նշանակությամբ չի օգտագործել, որպիսի պարագայում թույլ է տվել իրավախախտումներ, որոնք բնորոշվում են  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1542-րդ հոդվածի հատկանիշներով։

 Անհրաժեշտ է փաստել, որ Արտուշ Գևորգյանի նկատմամբ կայացվել է Արտաշատ համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 13-ի «Արտուշ Գևորգյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին» N 3985-Ա որոշումը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ինչպես նաև Արտաշատ համայնքի ղեկավարի  2024 թվականի մարտի 14-ի «Արտուշ Գևորգյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին» N 1274-Ա որոշումը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ և 1522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածի Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում`

1) հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին.

2) մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նման իրավախախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի. իրավախախտում կատարելը նախկինում հանցագործություն կատարած անձի կողմից.

3) անչափահասին իրավախախտման մեջ ներգրավելը.

4) իրավախախտումը մի խումբ անձանց կողմից կատարելը.

5) իրավախախտումը տարերային աղետի պայմաններում կամ այլ արտակարգ հանգամանքներում կատարելը.

6) իրավախախտումը հարբած վիճակում կատարելը: Վարչական տույժ նշանակող մարմինը (պաշտոնատար անձը), նայած վարչական իրավախախտման բնույթին, կարող է տվյալ հանգամանքը ծանրացուցիչ չհամարել:

  Այդպիսով, վարչական մարմինը արձանագրում է, որ Արտուշ Գևորգյանը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ է կատարել նշված գույքի հետ կապված վարչական իրավավախտում, հետևաբար առկա է ծանրացնող հանգամանք։

3 Եզրափակիչ մաս 

  Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ և 34-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ․

1․ Արտուշ Գևորգյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ շինությունը առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելու համար՝ 700000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

2.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների, տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N 900415151472 հաշվեհամարին։

3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան։ Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։

4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)՝ որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner