Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Սվետլանա Գաբրիելյանի 03.02.2025 թվականի թիվ Տ-1350 հայտը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Սվետլանա Գաբրիելյանին տալ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Դեմիրճյան փողոցի թիվ 7 հասցեում գործող 45քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։