Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Արտաշատ համայնքի Բերդիկ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-024-0101-0017 կադաստրային ծածկագրով 0,21հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /2-րդ կարգի ջրովի վարելահող/ օտարել աճուրդային եղանակով։
2.Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել 1200000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։
3.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |