Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Անժելա Ավագյանի 02.04.2025 թվականի թիվ ՇԹԴ/235/5064-25 դիմումը, որոշում եմ․
1.Անժելա Ավագյանին, Արմեն Բադալյանին, Անի Բադալյանին, Նանե Բադալյանին, Սեդա Բադալյանին և Աքսանա Բադալյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կասյան փողոց 43/4 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0165-0048 կադաստրային ծածկագրով հողամասում՝ մեկհարկանի բնակելի տան, օժանդակ շինությունների և պարսպի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է, ժամկետի երկարաձգում/:
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: