Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Միասնիկ Հայրապետյանի 19.03.2025 թվականի թիվ ՃՀԱ/248/10215-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Միասնիկ Հայրապետյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մասիս գյուղի 9/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-057-0206-0009 կադաստրային ծածկագրով հողամասում ջերմոցի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Միասնիկ Հայրապետյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: