Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Արխիվային գործի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․ 1․ 1996 թվականից մինչև 2022 թվականը ներառյալ ժամանակահատվածում առաջացած, Արտաշատ համայնքի սեփականություն համարվող սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ ենթակետերով նշված արխիվային փաստաթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել պետական սեփականության։
1) Արտաշատ համայնքի Աբովյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Աբովյանի համայնքապետարանի 1996-2022թթ․ արխիվային փաստաթղթեր․
2) Արտաշատ համայնքի Արաքսավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Արաքսավանի համայնքապետարանի 2016-2022թթ. արխիվային փաստաթղթեր:
3) Արտաշատ համայնքի Բաղրամյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Բաղրամյանի համայնքապետարանի 1996-2021թթ. արխիվային փաստաթղթեր:
4) Արտաշատ համայնքի Բուրաստան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Բուրաստանի համայնքապետարանի 2016-2022թթ. արխիվային փաստաթղթեր:
5) Արտաշատ համայնքի Դալար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Դալարի համայնքապետարանի 1996-2022թթ. արխիվային փաստաթղթեր:
6) Արտաշատ համայնքի Դիմիտրով բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Դիմիտրովի համայնքապետարանի 1996-2022թթ. արխիվային փաստաթղթեր:
7) Արտաշատ համայնքի Մասիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Մասիսի համայնքապետարանի 1996-2022թթ. արխիվային փաստաթղթեր:
8) Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Մխչյանի համայնքապետարանի 1997-2021թթ. արխիվային փաստաթղթեր:
9) Արտաշատ համայնքի Մրգանուշ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Մրգանուշի համայնքապետարանի 1997-2022թթ. արխիվային փաստաթղթեր:
10) Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Հովտաշենի համայնքապետարանի 1996-2021թթ. արխիվային փաստաթղթեր:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |