Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 248-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԳԱՅԱՆԵ ԼՅՈՎԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,5 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ՝ 0,25 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Գայանե Խաչատրյանի 30/11/2023 թվականի Ք-15927 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․

1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող, Գայանե Լյովայի Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,5 հա մակերեսով, (ըստ գրանցված իրավունքի` 03-001-0425-0006 կադաստրային ծածկագրով, իսկ համաձայն էլեկտրոնային քարտեզի 03-001-0425-0012 կադաստրային ծածկագրից հատված/ գյուղատնտեսական նշանակության հողատեսքը՝ վարելահող հողամասից 0,25 հա մակերեսով հողամասի/ըստ կազմված հատակագծի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել ալկոհոլային խմիչքների թորման, բազմաթորման և խառնման արտադրամաս և պարիսպ կառուցելու նպատակով։

2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:

3.Որոշումն ուժի մեջ է մտնում  հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner