Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի,7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով․ <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետի, 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ա․Հովհաննիսյան 06.09.2022 թվականի թիվ Ա-5330 հայտը. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է 1․ Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի վարչական տարածքում գտնվող, Սուրեն Բաբկենի Ասատրային և Բաբկեն Լևոնի Լևոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4792 հա մակերեսով 03-059-0273-0008 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /գյուղմթերքների մշակման և պահեստավորման կետ/: 2․ Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում: |