Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Լյուդմիլա Գևորգյանի ներկայացուցիչ Միշա Արշակյանի 30.06.2025 թվականի ՃՀԱ/223/23262-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Կառլեն Գևորգյանին, Ասանեթ Գևորգյանին, Լյուդմիլա Գևորգյանին, Լիաննա Գևորգյանին և Լիդա Գևորգյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղի Գ․ Նժդեհի փողոց 7 հասցեում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-027-0033-0005 կադաստրային ծածկագրով հողամասում ավտոտնակի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Լյուդմիլա Գևորգյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: