Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 186-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․

1.Աճուրդային եղանակով օտարել Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը՝

1) լոտ 1 - Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի, 8-րդ փողոց 16 հողամաս հասցեում գտնվող 03-059-0087-0004 կադաստրային ծածկագրով 0,1096հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս։ Մեկնարկային գինը սահմանել՝ 3 164 700 /երեք միլիոն հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ։

2) լոտ 2 - Արտաշատ համայնքի Դալար գյուղի, Պ․ Սևակի փողոց 13/3 հասցեում գտնվող 03-032-0026-0083 կադաստրային ծածկագրով 0,02466հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս։ Մեկնարկային գինը սահմանել՝ 350 000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։

3) լոտ 3 - Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Արտաշեսյան փողոց 7 հասցեում գտնվող 03-001-0604-0026 կադաստրային ծածկագրով 0,00532հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս։ Մեկնարկային գինը սահմանել՝ 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ։

4) լոտ 4 - Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Արազու փողոց 43/3 հողամաս հասցեում գտնվող 03-001-0173-0126 կադաստրային ծածկագրով 0,0032հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս։ Մեկնարկային գինը սահմանել՝ 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։

5) լոտ 5 - Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղի, Ա․ Խաչատրյան փողոց 26 հողամաս հասցեում գտնվող 03-027-0201-0013 կադաստրային ծածկագրով 0,08972հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս։ Մեկնարկային գինը սահմանել՝ 1 150 000 /մեկ միլիոն հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։

6) լոտ 6 - Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Սահմանապահների փողոց 9/1 հասցեում գտնվող 03-001-0665-0004 կադաստրային ծածկագրով 0,1հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս։ Մեկնարկային գինը սահմանել՝ 3 200 000 /երեք միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։

2.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։

3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.20 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner