Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետի և Սերինե Հայրապետյանի միջև 25․10․2004 թվականին կնքված պայմանագրի 9-րդ կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 15․02․2024 թվականի թիվ Ե-701 գրությունը և Արսեն Գրիգորյանի 01․04․2024 թվականի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաք Երևան-Երասխ մայրուղու հասցեում գտնվող 3000 քառակուսի մետր մակերեսով հողամասի՝ 25․10․2004 թվականին կնքված վարձակալության պայմանագրի 8-րդ կետում նշված տարեկան վարձավճարը՝ 88200 /ութսունութ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 266460 /երկու հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 2 տոկոսի չափով)։ 2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 01-ից։ |