Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 28-րդ կետերով, 102-րդ հոդվածի 3․2-րդ և 4-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին,, օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1․«Արաքսավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՔՍԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության: 2․Հաստատել «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՔՍԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |