Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ելնելով աղբահանության վճար վճարող բնակիչների շահերից՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ համաձայնություն «ՀայՓոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերում Արտաշատ համայնքի բյուջե գանձվող աղբահանության վճարների հավաքագրման համար վճարվող 3%-ի չափով վարձատրությունը (միջնորդավճարը) համայնքի բյուջեից կատարելուն։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |