Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 482
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 3619-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2025 թվականի N 3619-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ԳՅՈՒՂԻ Ս․ԿԻՐՈՎԻ ՓՈՂՈՑ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ N 192-Ա որոշումը՝ որոշում եմ․

1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Ս․Կիրովի փողոց 2/1 հասցեում գտնվող՝ 03-074-0081-0012 կադաստրային ծածկագրով 0,07674հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Ս․Կիրովի փողոց 2 հասցեում գտնվող, 03-074-0081-0011 կադաստրային ծածկագրով, 0,1հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր՝ Տիգրան Մանվելի Մանուկյանին (ծնված 27/07/1989 թվականին)՝ հողամասն ընդլայնելու նպատակով:

2.0,0767 հա մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի եղանակով օտարման արժեքը կազմում է՝ 3 000 000 /երեք միլիոն/ ՀՀ դրամ: Հողամասի օտարման վճարումը կատարել Արտաշատ համայնքի բյուջեի 900415151068 հաշվեհամարին:

3.0,0767 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ և չի հակասում քաղաքաշինական նորմերին:

4․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

5.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:

 6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner