Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 362
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4479-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2025 թվականի N 4479-Ա

ԱՐՄԵՆ ԺԻՐԱՅՐԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով Արտաշատի համայքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի  կողմից 19.09.2025 թվակնին կազմված  արձանագրությունը և զեկուցագիրը՝ պարզվել է․

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

Արմեն Հակոբյանի (բնակության հասցե՝ Արարատի մարզ, գ․Դիտակ, Մուշեղի փողոց, տուն 4) կողմից թույլ է տրվել արարք՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154–րդ հոդվածի 3–րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով, ինչի կապակցությամբ Արտաշատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 19․09․2025 թվականին կազմված արձանագրության հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154–րդ հոդվածի 3–րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։

Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 07.10.2025 թ-ին, ժամը՝ 11։30-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցված Արմեն Հակոբյանը ներկայացել է լսմանը։

Վերջինս հայտնեց, որ իրավախախտման հետ որևէ առնչություն չունի։

2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`

1) վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայությունը.

(...):

Նկատի ունենալով, որ Արմեն Հակոբյանը որևէ առնչություն չի ունեցել իրավախախտման հետ, ուստի վերջինիս նկատմամբ հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման։

3․ Եզրափակիչ մաս․

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1–ին մասի պահանջներով՝ որոշում եմ․

1. Արմեն Ժիրայրի Հոկոբյանի նկատմամբ 19.09.2025 թվականին հարուցված վարչական վարույթը կարճել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner