Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը ծածկագիր՝ 03142HM44HAG և Ա․ Հովակիմյանի 23/07/2025 թվականի Ք-9270 դիմումը՝ որոշում եմ․
1․ Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղում գտնվող, «վկայական 0191609» անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Բուրաստան, Ա. Խաչատրյան փողոց, 14 հողամաս։
2․ Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ա․Հովակիմյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։