Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արտակ Հակոբյանի 10.04.2024 թվականի թիվ Տ-5355 հայտը՝ որոշում եմ.
1․ «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 83 հասցեում գործող 1174քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։