Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 264298, (ծածկագիր՝ 03011ACTUPZG, 03011GHWT8U2) և Մ․Ավագյանի 30/09/2025 թվականի Ք-12782 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կ. Մարքսի փողոց, 11/8 հասցեում գտնվող, Մուշեղ Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 03-001-0156-0075 կադաստրային ծածկագրով անշարժ գույքն ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 0,05896 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արտաշատ, Կ. Մարքսի փողոց, 11/9 առևտրի սրահ, առանձնացվող երկրորդ հատվածին՝ 0,05896 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արտաշատ, Կ. Մարքսի փողոց, 11/8 դեղատուն։
2․Մ․Ավագյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։