Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածով և «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 2-րդ հավելվածի 2.2–րդ բաժնի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը, Դվին բնակավայրի վարչական ղեկավար Ա.Ավետիսյանի 07.04.2025 թվականի գրությունը և 10.04.2025 թվականին անցկացված հանրային լսման արձանագրությունը, հաշվի առնելով Արտաշատ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դվին բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոցին հարակից նրբանցքն անվանակոչել Ազգային հերոս Զորավար Անդրանիկի անվամբ՝ «Զորավար Անդրանիկի փողոց 1-ին նրբանցք»:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: