Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի թիվ 1920-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2022 թվականի 25 նոյեմբերի թիվ 2/փ-273 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 01//06553-2022 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագծում/ 03-009-0305-0003 կադաստրային ծածկագրով 32,33954 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից / որից՝ 25,19737հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք և 7,14217հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր/ 32,1795 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի:
2.Առաջարկվում է համայնքի ղեկավարին նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ապահովել Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունը:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |