Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 436
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4170-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 սեպտեմբերի 2024 թվականի N 4170-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆԻ ՄԻՋԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 25-ի N 229-Ա որոշումը, հաշվի առնելով Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 04-ի թիվ Ե-1429 գրությունը և Տիգրան Վիրաբյանի 2024 թվականի հունիսի 28-ի դիմումը` որոշում եմ․

1․ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում գտնվող 160 քառակուսի մետր մակերեսով հողամասի վարձակալության` 2003 թվականի հունվարի 23-ին կնքված պայմանագրի 8-րդ կետում նշված տարեկան վարձավճարը՝ 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 497 000 /չորս հարյուր իննսունյոթ հազար/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 70 տոկոսի չափով)։

2․ Պայմանագրում նշված մյուս կետերը մնում են անփոփոխ։

3․ Համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ որոշման 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով՝ նոտարական գրասենյակում կնքել Պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (Համաձայնագիր)։

4․ Համաձայնագրից ծագող իրավունքներն ու պարտականությունները ենթակա են պետական գրանցման։

5․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner