Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արտյոմ Գրիգորյանի ներկայացուցիչ՝ Գագիկ Եղիազարյանի 15.05.2025 թվականի թիվ ՇԹԴ/254/8256-25 դիմումը, որոշում եմ․
1.Արտյոմ Գրիգորյանին տրամադրել Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Ա․ Մինասյան փողոց 111-113 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-074-0037-0017 կադաստրային ծածկագրով հողամասում՝ նկուղային մասով բնակելի տան, քարե պարսպի և կոյուղահորի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Արտյոմ Գրիգորյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության և 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ 900415151241 հաշվեհամարին՝ քանդման համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: