Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջները, հաշվի առնելով քաղաքացի Հասմիկ Մարգարյանի դիմումը (թիվ Ք-14145, 10.10.2024թ.) և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Բերքանուշ գյուղում գտնվող, Հասմիկ Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-025-0139-0003 կադաստրային ծածկագրով 0,11 հա և 03-025-0139-0004 կադաստրային ծածկագրով 0,13 հա հողամասերը ցածրարժեք՝ վարելահող հողատեսքից փոխադրել ավելի բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (խաղող) հողատեսքի:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3․Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։