Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով, ուսումնասիրելով քաղաքացի Արսեն Ավետիսյանի դիմումը ( Ք-1543, 24.01.2024թ.), հիմք ընդունելով Արարատի մարզպետի 08.09.2022թ. N01/04972-2022 գրությունը և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղում գտնվող, Արսեն Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-091-0131-0017 կադաստրային ծածկագրով 0,5835 հա, 03-091-1139-0005 կադաստրային ծածկագրով 0,0439 հա, 03-091-0272-0006 կադաստրային ծածկագրով 0,5646 հա և 03-091-0131-0016 կադաստրային ծածկագրով 0,474 հա, 03-091-1139-0003 կադաստրային ծածկագրով 0,0369 հա, 03-091-0272-0008 կադաստրային ծածկագրով 0,4794 հա հողամասերը ցածրարժեքից (վարելահող) փոխադրել ավելի բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (նորատունկ խաղող) հողատեսքի։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնին՝ ապահովել անշարժ գույքի հարկից ազատման արտոնության գործընթացը՝ հարկից ազատման ժամկետ սահմանելով 2(երկու) տարի։
4․Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։