Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 36-Ն որոշման 3-րդ կետի 6-րդ ենթակետը, 9-րդ կետը և հաստատության տնօրեն Ռուզաննա Բարսեղյանի 12.09.2025 թվականի Հ–11904 դիմումը՝ որոշում եմ․
1.«Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպության) ծառայություններից օգտվող սան Մանե Արտյոմի Օրդոյանի /ծնված 10.10.2017 թվականին/ համար կիրառել տեղական վճարների գծով նվազեցման արտոնություն 100%-ի չափով։
2.Հանձնարարել կազմակերպության տնօրենին՝ ապահովել կիրառված արտոնության կատարումը և արտոնությունից օգտվողի կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն Արտաշատի համայնքապետարան։
3.Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։