Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 313
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N Գույքի ձեռքբերում
 

Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 12-րդ հավելվածում 1023-1024-րդ տողերի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արտաշատի համայնքապետարանի և «Լևան» ՍՊԸ-ի միջև 20.03.2025 թվականին կնքված թիվ ԱԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/11-1 ծածկագրով պայմանագրի շրջանակներում Արտաշատ համայնքի կարիքների համար գույքի ձեռք բերմամբ պայմանավորված՝ (Բազկաթոռ ղեկավարի՝ 1 հատ, արժեքը՝ 192000 /մեկ հարյուր իննսուներկու հազար/ ՀՀ դրամ), (Աթոռներ՝ 2 հատ, արժեքը՝ 192000 /մեկ հարյուր իննսուներկու հազար/ ՀՀ դրամ)՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի: 

2.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 12-րդ հավելվածում 1025, 1026 և 1027-րդ տողերի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արտաշատի համայնքապետարանի և «Սուր Արթուր» ՍՊԸ-ի միջև 20.03.2025 թվականին կնքված թիվ ԱԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/11-2 ծածկագրով պայմանագրի շրջանակներում Արտաշատ համայնքի կարիքների համար գույքի ձեռք բերմամբ պայմանավորված՝ (Աթոռներ՝ 20 հատ, արժեքը՝ 3168000 /երեք միլիոն հարյուր վաթսունութ հազար/ ՀՀ դրամ), (Չհրկիզվող պահարան՝ 1 հատ, արժեքը՝ 128700 /մեկ հարյուր քսանութ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ), (Կախիչ՝ 1 հատ, արժեքը՝ 49500 /քառասունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ)՝ համաձայն սույն որոշման հավելված 2-ի: 

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.58 Կբ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
(15.27 Կբ) ՏԵՂԵԿԱՆՔ
(20.32 Կբ) ՀԱՎԵԼՎԱԾ 1
(18.81 Կբ) ՀԱՎԵԼՎԱԾ 2
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner