Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող՝ Ս.Մկրտչյանի՝ 01.04.2025 թվականի և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի՝ 14.04.2025 թվականի գրությունները, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.2009 թվականի հունիսի 9-ին Արտաշատ համայնքի և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի միջև կնքված «Անշարժ գույքի անհատույց օգտագործման» պայմանագրում /այսուհետ՝ պայմանագիր/ թույլատրել կատարել հետևյալ փոփոխությունը.
1) պայմանագրի 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Փոխատուն Փոխառուին ժամանակավոր, անհատույց օգտագործման է հանձնում հետևյալ գույքը՝ Արտաշատ համայնքի, Արտաշատ քաղաքի Ծովակալ Իսակովի փողոց 115/1 մանկապարտեզ հասցեում գտնվող, (նախկին Արտաշատ քաղաքի Օրբելի փողոցի թիվ 100 հասցեում գտնվող, թիվ 2378617 վկայականով) 03-001-0072-0018 կադաստրային ծածկագրով, 0․738 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասից և 1014․1/1249․94 քմ մակերեսով շենք-շինություններից համաձայն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հատակագծի՝ 0․5132 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 812․62/1006․74 քմ շինությունը»:
2․Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի «Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 85-Ա որոշումը։
3. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: