Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Հայրապետ Գումրիկյանի 05.03.2025 թվականի թիվ Տ-3018 հայտը՝ որոշում եմ․
1․Անհատ ձեռնարկատեր Հայրապետ Գումրիկյանին տալ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Մրգանուշ գյուղի Զ․Անդրանիկի փողոցի թիվ 16 հասցեում գործող 10 քմ մակերեսով օբյեկտում ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։