Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականության 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 11-րդ հավելվածում 27-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կարիքների համար գույքի ձեռքբերմամբ պայմանավորված (Մասնագիտացված աղբատար մեքենա Դոնգֆենգ (DONGFENG CL5180ZYSHQ), քանակը՝ 2 հատ, միավորի գինը՝ 29 400 000/քսանինը միլիոն չորս հարյուր հազար/ՀՀ դրամ)` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|