Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 11-ի 100-Ա որոշումը, որոշում եմ․
1․Արտաշատի համայնքապետարանին տրամադրել՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի 0.577 կմ հատվածի, Աղայան փողոցի 0.605 կմ հատվածի, Ղուկասյան փողոցի 0.25 կմ հատվածի, Չարենցի փողոցի 0.277 կմ հատվածի, Ա. Խաչատրյան փողոցից դեպի քաղաքային լիճ 0.211 կմ հատվածի, Ար. Խաչատրյան փողոցը հատող հատվածը 0.12 կմ, Մռավյան նրբանցք 0.175 կմ հատվածի, Աբովյան փողոցի փակուղի 0.21 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար N 406 31.10.2023թ. նախագծման թույլտվության լրամշակում /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2.Արտաշատի համայնքապետարանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: