Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, հաշվի առնելով Տիգրան Նիկողոսյանի դիմումը(Ք-2352, 20.02.2025թ.)՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, վարձակալության իրավունքով Տիգրան Նիկողոսյանին պատկանող, 03-001-0301-0007 կադաստրային ծածկագրով 1,1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) հողատեսքը փոփոխելուն (կորիզավոր այգու հիմնում)։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |