Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 5624-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2024 թվականի N 5624-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0,426 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻՑ (ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿ՝ ԽԱՂՈՂ) ԱՎԵԼԻ ՑԱԾՐԱՐԺԵՔԻ՝ ԿՈՐԻԶԱՎՈՐ (ՆՈՐԱՏՈՒՆԿ) ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ մասի պահանջներով, ուսումնասիրելով քաղաքացի Արտակ Ղազարյանի դիմումը (Ք-1428, 23.01.2024թ.), հաշվի առնելով Արարատի մարզպետի 08.09.2022թ. N01/04972-2022 գրությունը, ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 14.03.2024թ. թիվ 1/1 արձանագրությունը և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված  արձանագրությունը՝ որոշում եմ.

1. Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող, Արտակ Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-001-0547-0023 կադաստրային ծածկագրով 0,426 հա հողամասը բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (խաղող) հողատեսքից փոխադրել ավելի ցածրարժեք՝ նորատունկ կորիզավոր (դեղձ, սալոր, ծիրան) հողատեսքի։

2. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:

3. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնին՝ ապահովել անշարժ գույքի հարկից ազատման արտոնության գործընթացը՝ հարկից ազատման ժամկետ սահմանելով 3(երեք) տարի։

4. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։

5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner