Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4742-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2024 թվականի N 4742-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԵՐՔԱՆՈՒՇ ԳՅՈՒՂԻ ԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԽՃՈՒՂԻ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի 18 դեկտեմբերի թիվ 912-Ն որոշումը, ուսումնասիրելով Ա․ Հակոբյանի 07/10/2024 թվականի N Ք-13873 դիմումը՝ որոշում եմ․

1.Արտաշատ համայնքի Բերքանուշ գյուղի, Արտաշատյան խճուղի 11 հասցեում գտնվող, 03-025-0027-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 37,8քմ ավտոտնակը օրինականացնել և համարել կառույցն ինքնակամ կառուցած անձի Արմինե Էդիկի Հակոբյանի /ծնված 29/03/1984 թվականին/ սեփականությունը: 

2.Ինքնակամ կառուցված շինության օրինականացման վճարը կազմում է 27 421  /քսանյոթ հազար չորս հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, /1քմ արժեքը՝ 725,4 դրամ x 37,8քմ = 27 421 ՀՀ դրամ/։

3.Առաջարկել շինությունն ինքնակամ կառուցած անձին 60-օրյա ժամկետում կատարել ինքնակամ կառուցված շինության նախատեսված վճարումն Արտաշատ համայնքի բյուջեի 900415151159 հաշվեհամարին:

4.Որոշման 3-րդ կետում նշված ժամկետում վճարումը չկատարելու դեպքումսույն որոշումը համարել ուժը կորցրած:

5.Օրինականացվող շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերիայդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներումչի հակասում քաղաքաշինական նորմերինչի առաջացնում սերվիտուտ։

6.Չափագրման (հաշվառմանտվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023RPQVHB:

7.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող Խ․ Հովակիմյանին։

8.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner