Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ՀՀ կառավարության 2017 թվականի` «Չափից ավել վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և/կամ/ վերադարձի կարգը սահմանելու մասին» թիվ 920-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Կանաչուտ բնակավայրի վարչական ղեկավար Լևոն Ասատրյանի 04.10.2024թ. թիվ Պ-13786 գրությունը, որոշում եմ․
1. Թույլատրել կատարել հաշվանցում՝ Արտաշատ համայնքի բյուջեի 900415171033/Կանաչուտ գյուղի գույքահարկ անհատ ձեռնարկատերերից և քաղաքացիներից փոխադրամիջոցի համար/ գանձապետական հաշվեհամարից 16399 /տասնվեց հազար երեք հարյուր իննսունինը/ ՀՀ դրամը փոխանցելով Արտաշատ համայնքի բյուջեի 900415005918 /Կանաչուտ գյուղի անշարժ գույքի հարկ/ գանձապետական հաշվեհամարին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: