Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 465
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 191-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2025 թվականի N 191-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՄԻՏՐՈՎ ԳՅՈՒՂԻ Վ․ ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ ՓՈՂՈՑ 43/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,0794 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 90-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Արարատի մարզպետի 2025 թվականի մարտի 28-ի N 01//09197-2025 գրությունը՝ համայնքի  ավագանին որոշում է.

1․Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Վ․ Մայակովսկու փողոց 43/3 հասցեում գտնվող՝ 03-038-0016-0006 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,0794 հա մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ առողջության առաջնային պահպանման բժշկական կենտրոն կառուցելու նպատակով։

2․Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Մայակովսկու փողոց 43/3 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,084 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին» N 90-Ա որոշումը։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -23

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ

ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ

ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner