Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 2021 թվականի մայիսի 17-ի ՎԴ/2439/05/20 վճիռը, Էմիլ Պետրոսյանի 07․05․2025թ․ Ք-5903 դիմումը համայնքի ավագանին որոշում է.
1.Արտաշատ համայնքի Մրգավան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-061-0164-0003 կադաստրային ծածկագրով 0,0585 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի եղանակով օտարել Էմիլ Ջիվանի Պետրոսյանին (ծնված՝ 23․01․1989թ․):
2.Հողամասի օտարման գինը կազմում է 800000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ:
3․Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: