Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 020
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

29 օգոստոսի 2024 թվականի N 020

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ/ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱՅԳԵՍՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /2-րդ փուլ/

«Շրջակա միջավայի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ ՀՕ-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ №1325-Ն որոշմամբ (ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի №2343-Ն որոշման խմբագրությամբ) սահմանված կարգով 2024 թ-ի սեպտեմբերի 13-ին ժամը 11:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցում» նախատեսվող գործունեության տեղակապման նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումները: Որպես նախաձեռնող հանդես է գալիս «Կապավոր» ՍՊ ընկերություն և «Գրանդ Ալյանս» ՍՊ ընկերություն» կոնսորցիումը: Նախատեսվող գործունեությունը նախատեսվում է իրականացնել Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրի վարչական տարածքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (env.am) կամ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3, hեռ.՝ +374-11-22-02-17:
Շահագրգիռ հանրության կողմից գրավոր կամ էլեկտրոնային կարծիքները, դիտողությունները կամ առաջարկությունները կարող են ներկայացվել սույն հայտարարության հրապարակումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական» ՊՈԱԿ-ին կամ հետևյալ կոնտակտային միջոցներով.
 հեռ.՝ 091-22-36-90, էլ. փոստի հասցե՝ ececaucasus@gmail.com:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner