Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հաշվի առնելով «Արտաշատ համայնքի Նշավան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ա. Պետրոսյանի 19.08.2025թ.-ի թիվ Հ-10559 գրությունը, որոշում եմ․
1.Թույլատրել կատարել գումարի վերադարձ՝ «Արտաշատ համայնքի Նշավան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծնողական վարձավճարների 900415181107 գանձապետական հաշվեհամարից նույն ՀՈԱԿ-ի սան Հայկ Հախվերդյանի ծնող Սիրանուշ Վաղինակի Ավետիսյանին փոխանցել 8000/ութ հազար/ ՀՀ դրամ գումար, Արման Նազարյանի ծնող Լուսինե Սպարտակի Նազարյանին փոխանցել 3900/երեք հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ գումար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: