 Մուրադ Հովհաննեսի Մուրադյան (հոկտեմբերի 26, 1930, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 9, 2015, Երևան, Հայաստան), ՀԽՍՀ և Հայաստանի պետական գործիչ, Երևանի քաղաքապետ (1975-1985 թթ.), ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախագահ։
1948 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1948-1953 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1962 թվականին հեռակա ուղուցմամբ ավարտել է Մոսկվայի մեքենաշինական ինստիտուտը։
- 1953-1958 թթ. - աշխատել է Լենինականի տարբեր դպրոցներում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։
- 1958-1964 թթ. - աշխատել է Լենինականի հղկող հաստոցների գործարանում՝ որպես ինժեներ, ինժեներ-տեխնոլոգ, տնօրենի տեղակալ։
- 1964-1965 թթ. - Լենինականի «Միկրոէլեկտրաշարժիչ» գործարանի տնօրեն։
Քաղաքական գործունեությունը
- ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։
- 1965-1967 թթ. - ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, ՀԿԿ Կենտկոմի թեթև ու սննդի արդյունաբերության բաժնի վարիչի տեղակալ։
- 1967 թ. ընտրվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի երկրորդ քարտուղար։
- 1968 թ. ընտրվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար։
- 1969 թվականից ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամության թեկնածու։
- 1975 թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։
- 1985-1988 թթ. - ՀԿԿ կենտկոմի քարտուղար, միաժամանակ շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչ։
- 1988-1990 թթ. - Հայկոոպի նախագահ։
- Եղել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր։
- 2008 թվականից ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախագահն է։
- ««Շիրակ» միջազգային միավորում» ՀԿ նախագահ։
- 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրություններին առաջադրվել է ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
- ԽՍՀՄ 8-9-րդ, ՀԽՍՀ 10-րդ գումարումների գերագույն խորհրդի պատգամավոր։
Պարգևներ և կոչումներ
| Կոնտակտային տվյալներ Ընդունելություն Գրանցվել առցանց Նախընտրական ծրագիր
Ստացած ձայների քանակը 10000 Լիազորությունների Սկիզբ՝ | 12/10/2001 | Ավարտ՝ | 01/07/2015 |
Կուսակցություն Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) |