Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով «ՏԻՏԱՆ-93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գոռ Ալեքսանյանի 22.10.2025 թվականի թիվ Տ-13930 հայտը՝ որոշում եմ.
1․«ՏԻՏԱՆ-93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Բերքանուշ գյուղի Ե.Չարենցի փողոցի թիվ 1 հասցեում գործող 2054 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։