Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և ուսումնասիրելով Արշավիր Խուդոյանի 28.02.2023թ․ Ք-2823 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-001-0757-0059 կադաստրային ծածկագրով 0.29 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկ (կորիզավոր) հողամասն ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող՝ 03-001-0757-0058 կադաստրային ծածկագրով 0.42 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Արշավիր Խուդոյանին:
2. Հողամասի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 501700 (հինգ հարյուր մեկ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ:
3. Օտարումը կազմակերպել մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում դիմումատուին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |