Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 015
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

03 մայիսի 2024 թվականի N 015

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ-ԱՐԱՔՍԻ ԿՈՊՃԱՅԻՆ ԱՎԱԶՆԵՐԻ ԵՐԵՎԱԿՄԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի հունիսի 6-ին ժամը 12:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՎԷ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության (պետական գրանցման համար՝ 271.110.1229538, ՀՎՀՀ՝ 01320859, հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Շահումյան 18 տուն 8, տնօրեն՝ Առնոլդ Անտոնյան) կողմից ներկայացրած՝ ՀՀ Արարատի մարզի Հրազդան-Արաքսի կոպճային ավազների երևակման սահմաններում ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու նախաձեռնության վերաբերյալ հանրային լսում։
Արտաշատ համայնքի ղեկավարի կարգադրությամբ հանրային լսման պատասխանատուն (վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը (հեռ՝. 077971098, էլ.փոստ pxach1@mail.ru)։ Հանրային քննարկման դրված նախաձեռնության փաստաթղթային հիմքերին կարելի է ծանոթանալ Արտաշատի համայնքապետարանում, Արտաշատ համայնքի պաշտոնական՝ www.artashat.am կայքէջում, Արաքսավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, ինչպես նաև «ԱՎԷ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունում: Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք․Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., 62 հասցեում և/կամ artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին կամ Ընկերության ներկայացուցչի՝ haqochinyan@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև բանավոր՝ լսումների ընթացքում։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner