Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 243
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4058-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2025 թվականի N 4058-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ Ն․ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 11/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի թիվ N 386-Ա և 2025թվականի հոկտեմբերի 15-ի 215-Ա որոշումները՝ որոշում եմ․

1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ն․ Ստեփանյան փողոց 11/2 հասցեում գտնվող՝ 03-001-0011-0049 կադաստրային ծածկագրով 0,03046 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ստեփանյան փողոց 13 հասցեում գտնվող, 03-001-0011-0030 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և 8,15քմ մակերեսով սանհանգույցի, 8քմ մակերեսով մառանի, 8,96քմ մակերեսով թոնրատան, 10,8քմ մակերեսով մառանի, 9,9քմ մակերեսով խոհանոցի, 115,5քմ մակերեսով բնակելի տան և 35,2քմ մակերեսով ծածկի ընդհանուր բաժնային սեփականատերեր՝ Գնել Լևիկի Սարիբեկյանին /ծնված 10/06/1967 թվականին/, Զինա Միսակի Սարիբեկյանին /ծնված 02/02/1940 թվականին/ և Վարդուհի Վաչիկի Սարիբեկյանին /ծնված 12/01/1970 թվականին/՝ հողամասն ընդլայնելու նպատակով:

2.0,03046 հա մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի եղանակով օտարման արժեքը կազմում է՝ 1 700 000 /մեկ միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ: Հողամասի օտարման վճարումը կատարել Արտաշատ համայնքի բյուջեի 900415151068 հաշվեհամարին:

3.0,03046 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ և չի հակասում քաղաքաշինական նորմերին:

4․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

5.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:

6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner