Ուսումնասիրելով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնի կողմից տրված տեղեկանքները՝ պարզվել է․
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ․
Քաղաքացի Արթուր Վիրաբի Միդեյանը (Հասցեն՝ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գ․Դիտակ, Պ․Սևակի փող, տուն 23/1) հանդիսանալով հարկային պարտավորություններ վճարող սուբյեկտ, հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցվել է վարչական վարույթ՝ հարկային պարտավորությունների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
24 հունվարի 2024թ-ի դրությամբ՝ NISSAN PRAIRIE մակնիշի 34 LC 802 պ/հ փոխադրամիջոցի հարկի գծով հարկային պարտավորությունը 2014-2023թթ-ի համար կազմում է 283.987 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ տույժերը, GMC JIMMY 4.3 մակնիշի 34 UZ 479 պ/հ փոխադրամիջոցի հարկի գծով հարկային պարտավորությունը 2015-2023թթ-ի համար կազմում է 539.108 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ տույժերը ։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024թ-ի ապրիլի 15-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով ծրարն ուղարկվել էր Արթուր Վիրաբի Միդեյանին, սակայն հետ էր վերադարձվել <<չպահանջված>> նշումով։ Ղեկավարավելով <<Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին>> օրենքով՝ կատարվել է հրապարակային ծանուցում azdarar.am-ով /տես՝ 0147/24Վ գործ/։
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ․
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի /այսուհետև՝ Օրենսգիրք/ 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունների կատարում /մարում/ է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և /կամ/ տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին»:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ․
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ Հարկային օրենսգրքով, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ․
1.Արթուր Վիրաբի Միդեյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել ընդամենը 823.095 /ութ հարյուր քսաներեք հազար իննսունհինգ/ ՀՀ դրամ՝ որպես փոխադրամիջոցի /900415169037/ գույքահարկի գծով հարկային պարտավորությունների գումար՝ ներառյալ տույժերը։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից և/կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը: