Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 161-րդ հոդվածի 2-րդ մասով, 162-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հրանտ Սարգսյանի դիմումը (N Ա-9604, 29․07.2025 թվական)՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Նարեկ բնակավայրի վարչական ղեկավար Հրանտ Սարգսյանին տրամադրել 15.11.2024-15.11.2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 20 աշխատանքային օր տևողությամբ և լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի օգոստոսի 4-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին:
2.Արձակուրդի օրերին վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար (ծածկագիր՝ 3.3-19, աշխատավայրը՝ Նարեկ բնակավայր) Գայանե Հակոբյանի վրա՝ առանց լրացուցիչ վարձատրության:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ: