Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 623
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 184-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԵՐՔԱՆՈՒՇ ԳՅՈՒՂԻ Ե․ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑ 13/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է․

1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Բերքանուշ գյուղի Ե․ Չարենցի փողոց  13/1 հասցեում գտնվող, 03-025-0019-0029 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը մանկապարտեզ կառուցելու համար։

2․Ընդունել ի գիտություն, որ Արտաշատ համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 18-ի N 2839-Ա որոշմամբ տրամադրվել է  Ք/Թ/220/96-25 քանդման թույլտվությունը  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշմամբ սահմանված կարգով դեռևս չի ներկայացվել 2-5 ձևանմուշի տեղեկանքը։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner